Personal data processing agreement
1. The User hereby voluntarily, at his own will and to their advantage, under the provisions of the Preamble to the Offer, give their permission to the processing of their personal data and/or the data of the person whose representative they are and in whose interests they conclude this Agreement, by the chosen Doctor (Medical Organization), LLC Mednet, Service Administrator, their partner company.1.1. This Agreement is explicit and voluntary.
1.2. The purpose of processing personal data is to ensure compliance with this Agreement. Personal data can be used for other purposes if it is required by the legislation of the Republic of Armenia.
1.3. The User hereby agrees to the processing and use of the following personal data:
- Last name, first name, patronymic, the day, month, and the year of birth,
- Identity card data, citizenship,
- Identity card data, citizenship,
- email address, phone number,
- photography, voice recording,
- information about the fact of seeking medical help, health status, diagnosis of the disease,
- any other information obtained during the provision of medical care, service, treatment,
- as well as any additional information that may be obtained during the implementation of this Agreement.
1.5. This Agreement is valid for the term of this Agreement.
2. Permission to the transfer of information constituting a medical secret.
2.1. To fulfill this Agreement, the User gives their permission to the Medical Organization, the Doctor providing Services under this Agreement, Mednet LLC, the Service Administrator to transfer information about them or the person whose representative they are and in whose interests they conclude this Agreement, which are medical secrets (information about that the User or patient seeks medical help, information about their health, diagnosis of the disease, other information obtained during the provision of medical care and services /examination, examination, treatment/).
3. Permission to the processing of personal data and information, which is a medical secret.
3.1. The User agrees to the processing of data constituting a medical secret and processing personal data of the person (Patient) whose representative they are by LLC "Mednet," the Service Administrator, partner companies.
Անձնական տվյալների մշակման համաձայնություն
1. Սույնով Օգտատերը ազատ, իր կամքով և ի շահ իրեն Օֆերտայի նախաբանի դրույթներին համապատասխան՝ ընտրված Բժշկին (Բժշկական կազմակերպությանը), «Մեդնեթ» ՍՊԸ-ին, և Ծառայությունների ադմինիստրատորին, վերջիններիս գործընկերային ընկերություններին տալիս է համաձայնություն, իր անձնական տվյալների և/կամ այն անձի տվյալների մշակման համար, ում ներկայացուցիչն է հանդիսանում և ում շահերից ելնելով կնքում է սույն Պայմանագիրը:1.1. Սույն համաձայնությունը հստակ է և գիտակցված:
1.2. Անձնական տվյալների մշակման նպատակը սույն Պայմանագրի կատարման ապահովումն է: Անձնական տվյալները կարող են օգտագործվել այլ նպատակներով, եթե դա ՀՀ օրենսդրության դրույթների համաձայն պարտադիր է:
1.3. Սույնով Օգտատերը տալիս է հետևյալ անձնական տվյալների մշակման և օգտագործման համաձայնությունը.
- Ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին,
- անձը հաստատող փաստաթղթի տվյալները, քաղաքացիությունը,
- էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,
- նկարը, ձայնի ձայնագրությունը,
- անձի կողմից բժշկական օգնության դիմելու փաստի, առողջության վիճակի, հիվանդության ախտորոշման մասին տեղեկությունները,
- բժշկական օգնության և սպասարկման, բուժման ընթացքում ստացված ցանկացած այլ տվյալները,
- ինչպես նաև ցանկացած այլ տվյալ, որը կարող է ստացվել սույն Պայմանագրի իրականացման ընթացքում:
1.5. Սույն համաձայնությունը տրվում է սույն Պայմանագրի գործողության ժամկետով:
2. Բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների փոխանցման համաձայնություն
2.1. Սույն Պայմանագրի կատարման նպատակով Օգտատերը տալիս է իր համաձայնությունը Բժշկական կազմակերպությանը, սույն Պայմանագրով Ծառայություններ մատուցող Բժշկին, «Մեդնեթ» ՍՊԸ-ին, և Ծառայությունների ադմինիստրատորին փոխանցել տեղեկություններ իր և/կամ այն անձի մասին, ում ներկայացուցիչն է հանդիսանում և ում շահերից ելնելով է կնքում սույն Պահմանագիրը, որոնք բժշկական գաղտնիք են հանդիսանում (Օգտատիրոջ կամ Պացիենտի կողմից բժշկական օգնության դիմելու փաստի, իր առողջության վիճակի, հիվանդության ախտորոշման մասին տեղեկությունները, բժշկական օգնության և սպասարկման (հետազոտության, զննության, բուժման) ընթացքում ստացված այլ տվյալները):
3. Անձնական տվյալների և բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների մշակման համաձայնություն
3.1. Օգտատերը տալիս է համաձայնություն բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների մշակմանը և համաձայնություն «Մեդնեթ» ՍՊԸ-ի և Ծառայությունների ադմինիստրատորին և վերջիններիս գործընկերային ընկերություններին այն անձի (Պացիենտի) անձնական տվյալների փոխանցման և մշակմանը, որի ներկայացուցիչն է հանդիսանում:
Գաղտնիության քաղաքականություն
Սույն «Գաղտնիության Քաղաքականությունը» (այսուհետ նաև՝ Քաղաքականություն) տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց (այսուհետ` “Յուրաքանչյուր ոք”, “Օգտատեր”, “Դուք” կամ “Ձեր”) վրա, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն:Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կարգավորում է https://doctoryan.am/ կայքի (այսուհետ` “Կայք”) օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները:
Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կիրառվում է կայքերի, ծառայությունների և «ՄԵԴՆԵԹ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Ընկերություն») կողմից հասանելի ցանկացած այլ ծրագրակազմերի նկատմամբ:
Սույն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականությունները: Եթե Դուք համաձայն չեք սույն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք իրավունք չունեք օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից: Շարունակելով օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից Դուք տալիս եք համաձայնություն Ընկերության կողմից սույն քաղաքականությամբ (անձնական տվյալների մշակման ծանուցմամբ) սահմանված կարգով Ձեր անձնական տվյալների մշակումն, այդ թվում՝ անձնական տվյալների հարցումն իրականացնելու համար:
1. Անձնական տվյալներ
Դուք կարող եք այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս տրամադրման ենթակա պարտադիր դաշտերն են՝ Ձեր անունը, ազգանունը, էլ. փոստի հասցեն, կոնտակտային տվյալները, ոչ պարտադիր դաշտեր են՝ ծննդյան ամսաթիվը։
Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր օնլայն օգտվողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ Ձեր անունը, ազգանունը, էլ. փոստի հասցեն, կոնտակտային տվյալները:
Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների միջոցով, կամ մեր սպասարկման կենտրոն Ձեր կատարած զանգերի միջոցով:
Դուք ունեք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներ: Դուք իրավունք ունեք ետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին Ձեր համաձայնությունը, սակայն, այդ դեպքում, մենք չենք կարող շարունակել մատուցել Ձեզ Ծառայություններ:
Եթե կարծում եք, որ Ձեր անձնական տվյալները սխալ են մշակվել կամ ունեք բողոք այն բանի հետ կապված, թե ինչպես են Ձեր անձնական տվյալները մշակվում, ապա Դուք իրավունք ունեք Ընկերությանը բողոք ներկայացնելու: Դուք իրավունք ունեք դիմել Ընկերությանը Ձեր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու համար, եթե դրանք սխալ են կամ պետք է թարմացվեն:
Ընկերությունը պարբերաբար վերանայում է անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների և Ընկերության որդեգրած քաղաքականության:
2. 18 տարին չլրացած անձանց տվյալների գաղտնիություն
Մենք չենք հավաքում կամ պահանջում տվյալներ 18 տարեկանից ցածր անձանցից, ինչպես նաև չենք թույլատրում 18 տարեկանը չլրացած անձանց գրանցվել` ծառայություններից օգտվելու նպատակով: Մենք հնարավորություն չունենք ստուգել կայքից օգտվողների կողմից մուտքագրվող տեղեկությունների իսկությունը, ուստի մենք պատասխանատվություն չենք կրում 18 տարեկանը չլրացած անձանց կողմից մեր կայքից և մեր կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հետևանքների համար: 18 տարին չլրացած անձանց համար մեր կողմից ծառայություններ մատուցվելու դեպքում անհրաժեշտ է նրանց օրինական ներկայացուցչի կողմից իրականացնել գրանցումը կայքում։
3. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը
Ձեր անձնական տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, Ձեզ հետ կնքված սույն ծառայությունների մատուցման շրջանակներում Ձեր կողմից համաձայնեցված պայմանները, կանոնները (համաձայն Ընդհանուր կանոնների և դրույթների) և սույն Քաղաքականությունն ընդունելու արդյունքում ստացված Ձեր համաձայնությունը:
Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների կողմից, համաձայնության չգալու դեպքում, վեճերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:
4. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները
Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`
- Ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,
- Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար,
- Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,
- Ձեր հաշիվը կարգավորելու և մեր ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,
- Մեր կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար,
- Մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
- Մեր պայմանները և դրույթները իրականացնելու համար:
Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ՝ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից՝ Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության ցանկացած էջ: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները Ընկերությունը չի տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք համագործակցում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների հետ՝ Ձեր անունից գործառնությունների իրականացնելու նպատակով, ինչպես օրինակ՝ էլ.փոստային նամակների ուղարկում, հաճախորդների ցանկից կրկնվող տեղեկատվության վերացում, տվյալների բազայի վերլուծություն, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում, հաճախորդների սպասարկում և այլն: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:
Ընկերությունը խուսափում է Ձեր անձնական տվյալների կրկնողությունից և մշակում միայն անհրաժեշտ անձնական տվյալները, որոնք կարող են օգտակար լինել սույն քաղաքականության 3-րդ բաժնում սահմանված եղանակներով կիրառելու համար, ինչպես նաև այլ տվյալները, որոնք անհրաժեշտ է պահպանել ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Այլ անձնական տվյալները ենթակա են ոչնչացման: 6. Ինտերնետային բրաուզերի տեղեկանիշեր (քուքիներ)
Մեր կայքը իրավունք ունի կիրառել տեղեկանիշեր (քուքիներ)` Օգտատիրոջ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Տեղեկանիշերը փոքրացված տեքստային ֆայլեր են, որոնցում պահվում են գրառումներ: Կան երկու տեսակի տեղեկանիշեր՝ ընթացիկ և կայուն: Երբ Դուք փակում եք դիտարկիչը, ընթացիկ տեղեկանիշերը չեն պահպանվում: Կայուն տեղեկանիշը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա երկար ժամանակ: Օգտատերերը իրենց ընտրությամբ կարող են իրենց ինտերնետային բրաուզերի համապատասխան փոփոխություն կատարելով անջատել տեղեկանիշերի գրանցման ֆունկցիան, կամ միացնել տեղեկանիշերի ուղարկման ազդանշանի ֆունկցիան: Շատ բրաուզերներ ունեն քուքիները անջատելու կամ արգելափակելու ֆունկցիա, սակայն այցելելով Կայքը և դրանք միացրած թողնելով, Դուք կօգնեք Ընկերությանը բարելավելու Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը: Տեղեկանիշերի միջոցով Ընկերությունը կարող է ավտոմատ կերպով տվյալներ հավաքել https://doctoryan.am/-ում Ձեր օնլայն գործունեության վերաբերյալ: Գործունեությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հղումների սեղմամբ, վեբ էջերի դիտարկմամբ, Ընկերության կայքում Ձեր որոնումներով:
7. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն
Ընկերությունը իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն Գաղտնիության Քաղաքականությունում: Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ Ձեր տրամադրած ընթացիկ էլ. փոստի հասցեով:
Սույն Գաղտնիության Քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները:
8. Տվյալների հեռացման քաղաքականություն
Պայմանագրի լուծման և «ՄԵԴՆԵԹ»-ի էջում գործող հաշիվը փակելու նպատակով Դուք պետք է [email protected] էլեկտրոնային հասցեով կամ Ընկերության գրասենյակում ներկայացնեք գրավոր և ՀՀ օրենսդրության իմաստով պատշաճ ստորագրված դիմում՝ Պայմանագրի լուծման և հաշվի փակման մասին՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային հասցեն։
Ձեր անձնական տվյալները հեռացնելու, ինչպես նաև «ՄԵԴՆԵԹ»-ի էջում գործող հաշիվը փակելու համար հետևեք ներքևում նշված հետևյալ կանոններին՝
1. Պահանջ էլեկտրոնային փոստով՝
- Ուղարկեք նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակում նշելով հետևյալ տվյալները՝
- Ձեր լրիվ անունը/ազգանունը
- Այն էլեկտրոնային փոստի հասցեն, որը տրամադրել եք Ձեր հաշիվը գրանցելու ժամանակ,
- Ձեր անձնական տվյալները հեռացնելու կամ ձեր հաշիվը փակելու վերաբերյալ հստակ խնդրանք:
- Ուղարկեք կամ առձեռն մոտեցրեք գրավոր և ՀՀ օրենսդրության իմաստով պատշաճ ստորագրված դիմում Ընկերության գրասենյակ հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3/15՝ դիմումում նշելով հետևյալ տվյալները՝
- Ձեր լրիվ անունը/ազգանունը,
- այն էլեկտրոնային փոստի հասցեն, որը տրամադրել եք Ձեր հաշիվը գրանցելու ժամանակ
- Ձեր անձնական տվյալները հեռացնելու կամ ձեր հաշիվը փակելու վերաբերյալ հստակ խնդրանք:
Ձեր հարցումը ստանալուց հետո մենք այն կմշակենք գործող օրենսդրության համաձայն և կփորձենք ավարտել ձեր տվյալների հեռացումը կամ հաշվի փակումը՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ տվյալները հեռացնելուց հետո որոշ տեղեկություններ օրենսդրությանը համաձայն՝ կարող են պահպանվել մեր համակարգերում սահմանափակ ժամկետով:
Ձեր տվյալները հեռացնելուց և հաշիվը փակելուց հետո դուք կորցնում եք Ձեր հասանելիությունը «ՄԵԴՆԵԹ»-ի գրանցված հաշվին և բոլոր այն ծառայություններին, որոնք կապված են եղել Ձեր հաշվի հետ: